«Չի բացառվում, որ Ռուսաստանին չհաջողվի փոխզիջումային ճանապարհով լուծել այս հարցը, և հետաձգվի այն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը:
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները գնահատել է բավարար, իսկ ֆինանսական համակարգը` կայուն։ Այս մասին ասված է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից հրապարակված զեկույցում:
Այսօր Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը և կուսակցության անդամներն այցելել էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները:
«Մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով»:
«Ես կարծում էի, որ ՀՀԿ-ն պետք է զերծ մնար այս ընտրություններին մասնակցությունից, բայց դա, իհարկե, նրանց որոշումն էր, բայց այդ սև-սպիտակի խաղի կանոների ընդունումը ճիշտ որոշում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում GALLUP International association»-ի անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Երեսուն տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանցից էր այժմ արդեն ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս մորաքրոջ որդուն:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը, և դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Նիկոլ Փաշինյանն իրավացի է, հակահեղափոխություն չի լինելու, բայց դրա փոխարեն՝ լինելու է խելոքների հեղափոխություն, ովքեր իշխանության են գալու ոչ թե զոռբայությամբ, այլ խելքով, գիտելիքով ու իմաստությամբ:
Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման հայեցակարգի մշակման ուղղությամբ
Ինչպես հաղորդում է Expressen պարբերականը, «Լոս Անջելես Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է հրաժարվել «Միլան» տեղափոխությունից:
ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:
Միլանի Serapian նորաձևության տունը, որն իր ստեղծման պահից ի վեր մեծ համբավ ունի՝ արդեն 90 տարեկան է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը:
B12 վիտամինն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանման և ուղեղի աշխատանքի համար: Econet.ru-ի հաղորդմամբ՝ այն նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը, նյարդային համակարգի առողջության պահպանմանը:
«Իմ կյանքը բարվոք է, իմ ձգտումները, առավել ևս, քաղաքական չեն, բայց ունեմ տնտեսությունը զարգացնելու համապարփակ ծրագիր, դրանց մեծ մասի հիմքում իմ մասնավոր բիզնեսի արձանագրած հաջողություններն են»:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են Թեհրանի և Երևանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր։
Թե ի՞նչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել: Լուրջ տնտեսական բաղադրիչ չունեն ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը: Ոչ հիմնական հավակնորդը, ոչ երկրորդ տեղի համար պայքարողները:
168.am-ի զրուցակիցն է ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարի պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը, որոնք օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է օր ու գիշեր աշխատել, որպեսզի օր առաջ կառուցեն ու զարգացնեն Հայաստանը:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է հունվարին հեռանալ ակումբից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։
Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։