Բաժիններ՝

Երևանի նոր ՋԷԿ-ի շինաշխատանքները կսկսվեն 1-1.5 ամիս հետո

Երևանի նոր ՋԷԿ-ի բուն շինարարական աշխատանքները կսկսվեն 1-1.5 ամիս հետո։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, համաձայնագրի ստորագրումից հետո տրվում է 2 ամիս ժամանակ՝ ֆինանսական փակումի համար, երբ ներդրողներն են բանակցում, նաև որոշակի լրացուցիչ պայմանագրեր են ստորագրվում ներդրողների հետ, դրա ավարտից հետո ընկերությունը դիմում է կառուցման լիցենզիա ստանալու համար, ապա մեկնարկում է բուն շինարարությունը։

«Դա նախատեսվում է մոտ 1-1.5 ամիս հետո։ Այդ ժամկետները նախատեսված են համաձայնագրով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Երևանի նոր՝ 250 ՄԲ հզորությամբ ՋԷԿ-ը նախատեսվում է շահագործել 2 տարի հետո: Հայկական կողմի հետ նախագիծն իրականացնում են գերմանական և իտալական ընկերությունները: Շուրջ մեկ ամիս առաջ, երկարատև բանակցություններից հետո, ստորագրվել էր վերափոխված համաձայնագիրը: Ներդրումային ծրագրի արժեքը 250 մլն դոլար է: Այս ՋԷԿ-ը, նախատեսվում է, որ կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ին, որի աշխատանքները կդադարեցվեն մինչև 2020 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս