«Անվտանգությանը, տնտեսության զարգացման տեսլականներին վերաբերող հարցերը պատշաճ չեն քննարկվում». Անդրիաս Ղուկասյան
«ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ՀՀԿ- «Իմ քայլը» դիսկուրսն է, իսկ կարևոր հարցեր մնում են հանրության ուշադրությունից դուրս։ Անվտանգությանը, տնտեսության զարգացման տեսլականներին վերաբերող հարցերը պատշաճ չեն քննարկվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, թե նոր իշխանությունների ծրագիրն է՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն, նա հետևյալն ասաց. «Դավիթ Շահնազարյանը գործակալ է և ասում է այն, ինչ իրեն պատվիրում են։ Նրա կարծիքը՝ որպես քաղաքագետի, որպես քաղաքական գործչի՝ պետք է անտեսել»։
Խոսելով ընտրությունների հնարավոր ելքի մասին, Ղուկասյանն ասաց, որ մեծ տարբերություն չի լինի Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներից. «Արդյունքները համադրելով՝ կարելի է նման եզրակացություններ անել, թե ով է անցնելու»։
Դիտարկմանը՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն չէր մասնակցում, նա այսպես արձագանքեց. «Ինձ մտահոգում է Տիգրան Մուկուչյանի հանգամանքը. նա կարող է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ՀՀԿ-ին։ Այսինքն՝ եթե տեսնենք, որ ՀՀԿ-ն 1-2 տոկոսից ավելի է հավաքել, դա ես կվերագրեի Մուկուչյանին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։