
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականի մրցակիցները

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը գիտի իր հաջորդ մրցակիցներին: Դեկտեմբերի 6-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվեց յոթերորդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները: 7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 22-ից 28-ը՝ Շոտլանդիայում: