«Իրոք, հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, որ հավատում են, թե առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել ժողովրդին»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»:
Խոսքը, տարբեր գնահատականներով՝ 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:
Ինձ, իրոք, հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել:
Եթե՝ այո, ապա ի՞նչ գործիքներով և մեթոդաբանությամբ:
Եվ հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքերով ասած՝ ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ-որ մաս այդ փողերից:
Հ.Գ. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»:
Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին <կոպեկը> պետք է…
Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 5. Dezember 2018