ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող, «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին, վերջինիս որդուն եւ քենակալին՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այսօր Գյումրիում կառավարության արտահերթ արտագնա նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հիշել է 1988 թվականի երկրաշարժի զոհերին:
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի «Վարդբաղ» թաղամասում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին: Գյումրիին ուղղված ՀՀ նախագահի բաց նամակը տպագրվել է ՀԲԸՄ ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում:
Այսօր կառավարությունն արտահերթ արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, որին զոհ գնացին շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Նրա առաջարկով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները։
Մեկնարկեց ՀՀ կառավարության արտագնա նիստը:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին:
Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Այսօր, որպես քաղաքական գործընթացներին հետևող դիտորդ, կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:
Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին:
ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելը դարձավ կազմակերպության բարենորոգման կարեւոր մասը:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։