Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Նախագահական նստավայրի հյուրերը մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:
Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Եվրամիությունը (ԵՄ) դեկտեմբերի 28-ին պաշտոնապես հրապարակել է որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է. «Մենք ցեյտնոտի մեջ ենք»:
Եվրամիությունը որոշել է զգալիորեն ուժեղացրել հակազդեցությունը ռուսական քարոզչությանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սպասվող տոների առիթով։ Այս մասին գրում է TACC-ը։
Open Arms նավը՝ ավելի քան 300 միգրանտներով, դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամանել է Իսպանիայի Կադիսի նահանգի (Անդալուսիայի Ինքնավար Մարզ) նավահանգիստ:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ն իրականացրել է հետազոտություն 2017-2018 թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումների վերաբերյալ:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, հաղորդել է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է զոհվել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անց է կացրել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Ոստիկանության Արաբկիր բաժնում դեկտեմբերի 19-ին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը՝ շեշտելով, որ այն հատել է թույլատրելիի սահմանը:
Սիրիայի բանակը մտել Մանբիջ քաղաք, որն ավելի վաղ վերահսկում էին Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (ԺԻՈւ) քրդական կազմավորումները:
«Արդեն երկար տարիներ մենք ասում և զգուշացնում ենք քաղաքացիներին, որ, եթե շտապօգնության մեքենայով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, ապա դա չի ազդում հիվանդանոցային բուժման վճարման վրա։ Այսինքն՝ կան որոշ հիվանդություններ, որոնց բուժման դիմաց հիվանդանոցում պետք է վճարել, որոշների դեպքում էլ կիրառվում է համավճար, միայն մի քանի հիվանդությունների դեպքում է, որ հիվանդանոցային բուժման դեպքում վճարումն իրականացնում է պետությունը»:
Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին հանրապետության ողջ տարածքում և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում առավել ակտիվանում է տրանսպորտային միջոցների շարժը և բանուկ հատվածներում որոշ դեպքերում առաջացնում խցանումներ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Վրաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը Քութայիսում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է իր իրավական դիրքորոշումը՝ հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում մարդիկ դարձել են ագրեսիվ, անհանդուրժող, արդեն դժվար է գտնել այն ժպիտը, բավարարվածությունն ու հանդուրժողականությունը, որն արտացոլված էր մարդկանց դեմքերին գարնան և ամռան ամիսներին:
Դեկտեմբերի լույս 28-ի գիշերը Միլանում հրդեհ է բռնկել ծերանոցում. տուժել է 18 մարդ, այդ թվում՝ մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
83 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը:
Ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։
Թուրքական իշխանությունների ճնշումների թիրախում այս անգամ հայտնվել են ընդդիմադիր հեռուստաալիքներ Halk TV-ն և Fox TV-ն:
«Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»:
Տոնական օրերին Երևանի շտապօգնությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: