Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:
«Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով»։
Դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանության աշխատակիցներն արագ արձագանքեցին և կարճ ժամանակում պարզվեցին միջադեպի հանգամանքները։
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո:
Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ-սրահից առերևույթ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, 36 դրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ՔՀԿ կոալիցիաների հետ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և դեկտեմբերի 27-ին, ժամը 20.35-ին, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով կամավոր ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Խաչատուր Խ.-ն։
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում է «որոշ» լրագրողների ու լրատվամիջոցների, թե «իներցիայով եք աշխատում»՝ իշխանությունը փոխվել է, իսկ դուք նոր իշխանություններին վերաբերվում եք այնպես, ինչպես հներին էիք վերաբերվում։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվեց յուրացման դեպք։
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին:
112 տարեկան հասակում դեկտեմբերի 27-ին մահացել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանը եւ երկրի ամենածեր բնակիչը՝ Ռիչարդ Օվերտոնը:
Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետևանքով:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Արգենտինայի ոստիկանությունը դեկտեմբերի 28-ին 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Infobae հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում:
Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 6-10-րդ տուրերը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչեւ արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։
ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ (նոր սերնդի ՀԴՄ-ներ) չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երեւանի բժշկական համալսարանում:
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատները հերթական անգամ չեն քվեարկել երկրի բյուջեի շուրջ, ինչում կարելի համոզվել օրենսդիր մարմնի կայքում նիստի հեռարձակումից:
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ:
Պարզվում է՝ Ամանորին ընդառաջ «շեֆերը» կանչել են թաղապետարանի աշխատակիցներին ու հորդորել, որ աշխատանքից ազատման դիմումներ գրեն:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: