Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը

83 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Ինչպես հրատարակությանը պատմել է դերասանի կինը՝ Դենիզը, մի քանի տարի առաջ նրա մոտ երիկամների հիվանդություն է սկսվել:

Վերջին ինն օրերը նա անցկացրել է հիվանդանոցում՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխության սարքին: «Մենք նրան շատ կկարոտենք: Նա ցնցող հայր էր եւ հիանալի ամուսին: Նա օգնում էր իր բոլոր ընկերներին: Մեծ գրող էր, ռեժիսոր, դերասան եւ իմ լավագույն ընկերը»,-ասել է Դենիզը:

Ադոնիսը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում: Նրան առավել մեծ ժողովրդականություն են բերել «Փառավոր տղաներ», «Կատաղած ցուլը», «Էյս Վենտուրա. ընտանի կենդանիների հետախուզում», ֆիլմերը, ինչպես «Սոպրանո կլան» սերիալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31