ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել:
Ֆրանսիան Ռուսաստանի հետ կշարունակի երկխոսությունը Եվրոպայում ռազմավարական անվտանգության ապահովման հարցի շուրջ:
Նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ Պետություններ Համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST):
«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:
Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։
Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման արդյունքում կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Կրթության և նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Հարությունյանին հորդորել էր չմեջբերել իր երեխաների անունները:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանում:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ալավերդիում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի և պղնձաձուլական գործարանի խնդիրներին, նաև Շնող ՀԷԿ-ին։
«Ժողովրդին ինչքան ուզում է՝ ասենք՝ այսօր տնտեսական աճ կա, տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր առօրյայում, իր սառնարանը բացելիս, իր երեխայի դեմքին նայելիս»,- այսօր աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
«Հիմա Նիկոլը միայնակ է, և գիտեք՝ ինչպես ընդունեցին վերջին անգամ Աստանայում՝ կատաստրոֆիկ վատ, բայց մենք կասենք՝ Նիկոլ ջան, դու պետության սուվերենությունը պահի, մենք քեզ հետ ենք»։
Նոյեմբերի 27-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բագրամյանը և Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցելելեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայան և ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
«Ծառուկյանը ոչ թե անգիր արած եկել է, այլ այդ ամբողջը հասկանում է։ Եթե այսօր ցանկացած գործարար իր տարեկան շահույթը կարող է լինել 5-7 տոկոս, բանկի տոկոսը չի կարող 8-12 տոկոս լինել»։
«Ինչքան վառն եք դուք, ինչքան պայծառ եք, ինչքան գեղեցիկ, և որոշ մարդկանց լեզուները պտտվում է մեզ ասել՝ սև։ Որտե՞ղ եք տեսել Հայաստանում այսքան պայծառ, խելացի, բանիմաց մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան աներես մարդ, որ քաղաքական հարվածներից հետո ոչ միայն չի չքվել, այլ կանգուն է, պայքարում է, և պատրաստ է պատասխանատվություն կրել երկրի համար»,- ՀՀԿ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աֆղանստանում ԱՄՆ-ի երեք զինծառայողներ են զոհվել, եւս երեքը՝ տուժել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով:
«Զինկոմիսարիատները սարքեց քաղաքացիական ու ընդհանրապես զինակոչի հետ խնդիր է ունենալու։ Դա Վիգեն Սարգսյանի խայտառակ օրենքն է, ես դրան դեմ եմ եղել, էս ընտրություններից հետո էլ, եթե ՄԵՆՔ դաշինքին ձայն եք տալիս, անցնում ենք խորհրդարան, երկրորդ օրը ես էդ հարցը բարձրացնելու եմ, հասցնեմ մինչև վերջ»,- այսօր Ծաղկահովիտ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ղեկավարներից Արամ Սարգսյանը։
Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է Կառավարման և առաջնորդության համաժողով, որը նախաձեռնում է «ԱՅ ԷՅ ԲԻ» ակադեմիան՝ Հայաստանում Բրիտանիայի դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արթիկում արած հայտարարությանը՝ նշեց, որ այստեղ կա տեսակետների տարբերություն։
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 26-ին Հայաստան է ժամանել ֆինանսների և զինվորական տնտեսության հարցերով Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական – Բելառուսի ՊՆ ֆինանսատնտեսական գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 27-ից 29-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացյալ շտաբում, մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերի քննարկմանը և ճշտմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը:
«Դեկտեմբերի 9-ին մեկ խնդիր ունենք. զրոյացնել այն, ինչ ավերվել, ապականվել, կեղեքվել ու հարստահարվել է։ Այդ ընտրությամբ մենք պիտի վերջ դնենք այդ ամենին և պիտի նայենք առաջ»,- այսօր Եղեգնաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դատարանին ինքնաբացարկ է պատրաստվում հայտնել, ինչի համար նախագահող Ռուբեն Մխիթարյանը ժամանակ էր տրամադրել: Դատական նիստը պետք է վերսկսվեր 17:45-ին։
ՄԵՆՔ դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանն այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դաշինքի անունը որոշել են մի քանի պատճառներով՝ ավելի առակի նմանությամբ, որ հատ-հատ կոտրվողները միասին դժվար է կոտրելը, նաև հայերենում ամենաշատ օգտագործվող բառն է։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից 29-ը Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային գծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջպետական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին: