Փաշինյանը ներկայացրել է Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախապայմանը
Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Ընդհանրապես, Հայաստանում բացառվելու է այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։ Շնողի ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության. եթե անհրաժեշտ լինի համայնքային հանրաքվե կիրականացնենք»,- շեշտեց Փաշինյանը։