«ՀԱՊԿ-ին զուգահեռ քայլ առ քայլ պետք է սերտացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ». Արամ Սարգսյան

ՄԵՆՔ դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանն այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դաշինքի անունը որոշել են մի քանի պատճառներով՝ ավելի առակի նմանությամբ, որ հատ-հատ կոտրվողները միասին դժվար է կոտրելը, նաև հայերենում ամենաշատ օգտագործվող բառն է։

«ՄԵՆՔ դաշինքը մնացած դաշինքներից տարբերվող է, ժողովուրդ ջան, տարբերվում է աշխարհաքաղաքական իր մոտեցումներով։ Մենք եվրոպական ու արևմտյան արժեքներ կրող կուսակցություններ ենք և այս առումով «Ազատ դեմոկրատների» հետ «Հանրապետությունը» չունի ոչ մի տարբերություն»,- ասաց Ա.Սարգսյանը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին զուգահեռ քայլ առ քայլ պետք է սերտացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և Ադրբեջանի օգտագործած նոր զինատեսակների դեմ պայքարի մեթոդները պետք է սովորենք այնտեղ։ Այս առումով, Ա.Սարգսյանի համոզմամբ, իրենց ներկայությունն ԱԺ-ում անհրաժեշտություն է և պետք է նաև վարչապետին։

Ա.Սարգսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում ստանալու է իր 70 %-ը, և իրենք և մյուս ուժերը պայքարում են մնացած 30%-ի համար և կոչ արեց ընտրել իրենց, ոչ թե նրանց, որոնք խորհրդարանում կխոչընդոտեն Փաշինյանի հաջողությանն ու կչարախնդան։

«Հայաստանի իշխանությունների չհաջողելը երկրի չհաջողելն է, իսկ մենք՝ էստեղ հավաքվածներս պայքարում ենք Հայաստանի հաջողության համար»,- ասաց Ա.Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս