«Ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին». Էդուարդ Աղաջանյանը՝ Արմեն Աշոտյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին:

Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբերից մեկը տրամադրել պարոն Աշոտյանին՝ իր ընտրողների վախերը ցրելու և վստահություն հաղորդելու նրանց, եթե իհարկե իրականում նման բան գոյություն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս