«Դուրս եկեք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ տհաճ խոսակցություններից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Հարությունյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ Դուք ԿԳ նախարար եք, ավելին՝ գիտությունների թեկնածու, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար։

Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարարի աբսուրդային մտքերի մասին է և ոչ թե իմ երեխաների: Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Ի դեպ, շնորհակալ եմ երեխաներիս մասին լավ խոսքերի համար, իսկ Ձեր նշած անհոգ մանկությունը լիարժեք կլինի, երբ լավ կրթական համակարգի մասին անիմաստ խոստումներ տվող նախարարը իրեն թույլ չտա իրենց անունը շահարկել սեփական անձի մասին հիշեցնել տալու նպատակով:

Իսկ ոչ պետական դպրոցում սովորող բազմահազար երեխաներին այլ պետության բանակում ծառայելու հետ համեմատելը խոսում է միայն այն մասին, որ Դուք չեք գիտակցում, թե ինչպիսի պատասխանատու և կարևոր պաշտոն եք ստացել քայլարշավի արդյունքում:

Ձեր և պատահական այլ պաշտոնյաների ջանքերը շեղել իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանին անողոք և հիմնավոր քննադատելուց ի սկզբանե դատապարտված են: Ես կհասցնեմ բոլորիդ հետևից:

Հ.Գ. Դուրս եկե՛ք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ տհաճ խոսակցություններից»:

Տեսանյութեր

Լրահոս