Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել է 421-ի, մահացել է 241 մարդ:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսեց անցումային արդարադատության մասին։ Նա նշեց, որ այսօր տարբեր քրեական գործեր են հարուցված 64 մլրդ դրամի չափով, սակայն թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ ցանկալի է։ Խնդիրը, ըստ նրա, օրինականության լիարժեք պահպանումն է, որովհետև այդ գումարները կվերադարձվեն, երբ դատավճիռ կլինի ու ԴԱՀԿ-ն այն կկատարի. «Դա շատ դանդաղ գործընթաց է»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին։
Նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:
«Միայն բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Ամեն մեկն էլ ուզում է՝ ինքը օգտակար լինի, ինքը երկիր կառուցի»,- իջևանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին պետք է աշխատելու հնարավորություն տալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները որոշել են այսօր երեկոյան ժամը 17:30-21:00 հատվածում խարույկի շուրջ քաղաքական զրույցներ անցկացնել:
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին:
«Ծառուկյանը միանգամից չի հարստացել, Ծառուկյանը սովորական աշխատողի ընտանիքից է։ Բոլորն էլ գիտեն՝ Ծառուկյանն իր առաջին միլիոնը ոնց է վաստակել»,- Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզրաշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձությունների վերաբերյալ:
Վիգեն Սարգսյանն այսօր փաստացի մենամարտի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ 19-րդ դարի լավագույն ավանդույթներով, զենքերի, տեղի ու ժամի ընտրությունը թողնելով հակառակորդին։ Նախորդ օրերին ՔՊ-ականները ու մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չափազանց ակտիվ ու արագ էին արձագանքում իրենց հասցեագրված ցանկացած տեեկատվության, բայց այս դեպքում դեռևս պատասխան չկա։
«Արցախի հետ կապված հարցը շահարկվում է նախկին իշխանության կողմից. այնպես է շահարկվում, իբր թե իրենք ամեն ինչ անում էին Արցախի անվտանգության համար, իրենք այնպես են արել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան զոհ չունենանք, հիմա էլ խոսում են»,- Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նիստն ընդմիջվել է մինչև ժամը 17:00-ն։
«Ջահել տղերք էին, ինչ-որ շինություն էին կառուցել, քանի որ սա դուր չէր եկել օլիգարխներին, փող տվեցին, քաղաքապետարանը եկավ քանդեց, սա մենք թույլ չենք տա, թույլ չենք տալու, որ հայի տունը քանդեն»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։
Վրաստանի նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն քվեարկել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, որոնք ընթանում են նոյեմբերի 28-ին:
Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Դ. Շահնազարյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Մասիս քաղաքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքական համակարգի առողջացման մեջ է բոլոր խնդիրների լուծումը։
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացավ՝ ինչպես ազատ ու արդար ընտրություններում ստանձնել է իշխանությունը, այնպես էլ ազատ ու արդար ընտրություններում հանձնել այն։ Սա նա համարեց իրենց ամենակարևոր առաքելությունը։
Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգարցիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում:
ԱԱԾ-ն ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:
ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ):
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:
«Մենք քարոզարշավի ենք գնում ծայրահեղ բևեռացված և ատելության քարոզի մեջ աշխատող քաղաքական ուժերով և հասարակությունով։ Հույս ունեմ, որ իշխող քաղաքական ուժն իր մեջ կամք կգտնի՝ բաժանարար գծերը մեղմելու։ Ցավոք, մինչև այսօր Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հռետորաբանությունը ճիշտ հակառակն է հուշում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին։
«Պետությունը պետք է ամեն ինչով ծառայի քաղաքացիներին, ոչ թե քաղաքացիներին ծառայեցնի իրեն»,- այսօր Այնթապում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։