«Իմ ունեցվածքը հազար ձևով ստուգել են». Գագիկ Ծառուկյան
«Ժողովրդին ինչքան ուզում է՝ ասենք՝ այսօր տնտեսական աճ կա, տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր առօրյայում, իր սառնարանը բացելիս, իր երեխայի դեմքին նայելիս»,- այսօր աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Ըստ նրա՝ բոլորը սպասում են, որ լավ է լինելու. «Այո, անպայման լավ է լինելու։ Մենք թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք։ Ես ձայնի համար չեմ անում, ինձ ձայն չտաք էլ, ես ձեզնից շատ շնորհակալ եմ։ Աստծո կամոք, ես ամեն ինչ ունեմ։ Ինչքան լավ բան ես անում, Աստված քեզ ավելի շատ է տալիս։ Ծառուկյանը կայացած մարդ է, այնպես չէ, որ խնդիր ունի, այլ հակառակը՝ պատրաստ է իր ունեցվածքով, որը հազար ձևով ստուգել են… Ես ասում եմ՝ մենք հավատացյալ ազգ ենք՝ հավատքով, ադաթով, ավանդույթով»։
Գագիկ Ծառուկյանը դարձյալ նշեց, որ, թեև Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց ունի փորձ, բոլոր ոլորտներից լավատեղյակ է։