ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Ժամանակակից ամենամահաբեր հրթիռային համակարգերից մեկի` «Տոչկայի» հերթական համազարկը: «Զինուժ մեդիայի» բացառիկ ռեպորտաժը դիտեք դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին` Հանրային հեռուստաընկերության եթերում:
«Չփորձես մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա, Նիկոլ». Արմեն Աշոտյան
Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի շուրջ իրադրությունը կարգավորելու համար, ՌԴ-ի եւ Ուկրաինայի իշխանություններն իրենք կարող են քննարկել առկա հարցերը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002 թ. ծնված Արտյոմ Կ.-ն և 1977 թ. ծնված Գոհար Կ.-ն:
Իրենց պարտականությունների կատարման հետևանքով կատարած ծախսերի դիմաց Երևան քաղաքի ավագանու անդամներին քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից կտրամադրվի ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը:
Այսօր ՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի երկրորդ օրը «Իմ քայլը» դաշինքի դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
«Դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են, և այդ դատավճիռները կասկածի տակ կարող է դնել այն անձը, ում նկատմամբ դրանք կայացվել են, կամ ցանկացած քաղաքացի, բայց պետությունն իր անունից կայացված դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի որ այն գտնվում է օրինական ուժի մեջ»:
Էներգիայի հանածո աղբյուրների համատարած օգտագործումից աստիճանաբար հրաժարվելը Ֆրանսիային թույլ կտա նավթի եւ գազի շուկայում ամրապնդել անկախությունը մի շարք խաղորդների գործողություններից, այդ թվում՝ Ռուսաստանից եւ Իրանից:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում եւ զինված ուժերի Գլխավոր շտաբում աշխատանքն է սկսել ամերիկացի ռազմավարական խորհրդական Քիթ Դեյթոնը:
«Մենք ունենք իրավիճակ, երբ դատական իշխանություն երկար տարիներ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք դատական համակարգ, բայց չենք ունեցել դատական իշխանություն։ Ամուլսարի այս իրողությունը չեղած դատական համակարգի արդյունք է, որտեղ մարդու ձայնը չեն լսել։ ԼՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ կան շատ հմուտ իրավաբաններ, ինքս զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, գիտեմ՝ ինչ է պետք անել, և այդ դրույթներն արտացոլված են մեր նախընտրական ծրագրերում։
«Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ընդհանրապես ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում։ Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերից։ Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով հստակ ասել է, որ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է»,:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները կմասնակցեն Իրանի միջազգային մրցաշարին:
Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի մոտ քարոզարշավը մսուր-մանկապարտեզի տպավորություն է թողնում։ «Դա իր օբյեկտիվ պատճառներն ունի, քանի որ ցուցակներում ունենք քաղաքականությամբ չզբաղված և պատահականորեն այնտեղ հայտնված մարդկանց։ Ընդհանուր առմամբ, շատ տխուր տպավորություն է, շատ անորակ քարոզարշավ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլոր գործատուներին կոչ է արել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները կարողանան անարգել մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:
Վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Վրաստանի եւ ԳԴՀ-ի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գերմանիայում ստորագրել են երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին համաձայնագիրը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է հինգ հիմնական բաժիններից՝ իրավունք և արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում Հայաստանին, արտաքին հարաբերություններ և հայրենիք-սփյուռք։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է։
«Մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ուժեղացնելու համար, և մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր և առավել վստահելի մակարդակի վրա»,- այսօր Վանաձորում նախընտրական հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դա ոչ միայն՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, այլև՝ երկկողմ ձևաչափով։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանել մեծ առաքելությամբ։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է:
Հայ Հեղափոխական դաշնակցության ռեյտինգային թեկնածուներն այսօր, յուրաքանչյուրն իր ընտրատարածքում, առանձին հանդիպումներ են ունենալու ընտրողների հետ։