Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականում հրապարակել է լայնածավալ մի հոդված պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող տնտեսությունում անմիջապես փոխել իրավիճակը, և տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել ՏԻՄ-երում կառույցի գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ:
«Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք»:
Վերջին շրջանում Թուրքիան բավական կոշտ ռազմական, հռետորաբանական արձագանքներ է տալիս Սիրիայի հակամարտության քրդական գործոնին, և այդ երկիրը չի թողնի, որպեսզի քրդերը շարունակեն իրենց ակտիվությունն ու առաջխաղացումն Եփրատից արևելք ընկած տարածքներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ջաննի Բուքիքիոն գործող իշխանություններին կոչ է արել ԱԺ ընտրություններից հետո կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումները, սակայն այնպես, որ այդ գործընթացը լինի թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով”
ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են Հնդկաստանն ազատել հակաիրանական պատժամիջոցներից, ինչի շնորհիվ երկիրը կկարողանա շարունակել ամսական մոտավորապես 1,25 մլն տոննա իրանական նավթ ներկրել մինչեւ 2019 թվականի մարտ ամիսը:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հերթական անգամ ընդգծել է, որ տրամադրված է նվաճել գլխավոր անհատական ֆուտբոլային մրցանակը:
Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբարությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն:
ՀՀ մշակույթի նախարարությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել՝ հրավիրելով մասնակցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը:
Կառավարությունը հաստատեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Բաբայանին:
Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Համացանցում հայտնված նամակագրության մեջ փնթի լատինատառով քասթինգ ստուդիայի երեխաները որոշ բաներ են գրել, գումարների մասին են խոսում, և այդ նամակագրությունը տարածել են իմ նկարով ու ներկայացրել, թե ես եմ կազմակերպել նման ակցիա։ Այստեղ մարդիկ չեն տեսում, որ այն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ակցիան է, որը վաղուց է եղել»,- շեշտեց Լ. Հովակիմյանը։
«Շատերը կասկածում էին մեր հնարավորությունների վրա՝ առանց Մեսսիի: Բայց մենք, որպես թիմ, որպես խումբ, կարող ենք հպարտանալ նրանով, ինչ արել ենք:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Իտալիայում այս շաբաթ հաստատված անբարենպաստ եղանակի զոհերի թիվը հասել է 16-ի:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ 28-ամյա բնակչին:
Նոյեմբերի 1-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։
Բրազիլիայի ընտրյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հավաստել է դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի մայրաքաղաքը որոշելու իրավունքն ունի բացառապես այդ երկրի ժողովուրդը։
Նոյեմբերի 1-ի առավոտյան տարանցիկ նավերի համար ժամանակավորապես երկկողմանիորեն փակվել է Դարդանելի նեղուցը։
Խորհրդարանը նոյեմբերի 1-ին 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգությանը, թե 2019թ. պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ցանկացած ներդրում պետք է հիմնավորված լինի, և հասկանալի լինի այլընտրանքի գինը, այսինքն՝ այդ ներդրումը ձեռնտու էր անել ա՞յդ, թե՞ մեկ այլ ոլորտում։