
Սիրիայում պլանավորում են վերականգնել գնացքների երթևեկությունը Դամասկոսի ու Հալեպի միջև

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը: Նախարարը պատմել է, որ Սիրիայում 2450-կիլոմետրանոց երկաթուղու պաստառից ավերված է 1800 կիլոմետրը:
«Մենք տրանսպորտի նախարարությունում պլանավորման շրջանակներում 2019 թվականին նախանշել ենք Հոմսից Դամասկոս երկաթգծի վերականգնումը, իսկ հաջորդ փուլում՝ Հոմսից Հալեպ»,-հայտարարել է նախարարը: Վերականգնումից հետո կպահանջվի զգալի քանակությամբ շարժակազմեր ու լոկոմոտիվներ, հավելել է նախարարը: