Բաժիններ՝

ԱՄՆ-ը համաձայնել է Հնդկաստանին ազատել հակաիրանական պատժամիջոցներից. The Economic Times

ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են Հնդկաստանն ազատել հակաիրանական պատժամիջոցներից, ինչի շնորհիվ երկիրը կկարողանա շարունակել ամսական մոտավորապես 1,25 մլն տոննա իրանական նավթ ներկրել մինչեւ 2019 թվականի մարտ ամիսը: Համապատասխան հայտարարությունը կարող է արվել առաջիկա օրերին: Այդ մասին, հայտնել էThe Economic Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

«Հնդկաստանը եւ ԱՄն-ն ընդհանուր առմամբ համաձայնության են եկել պատժամիջոցներից ազատման շուրջ: Հնդկաստանը նավթի ներկրումը կկրճատի մեկ երրորդով, ինչն ինքնին մեծ կրճատում է»,-մեջբերում է թերթը իրազեկ աղբյուրի խոսքը:

Ավելի վաղ Հնդկաստանի նավթի նախարար Դհարմենդրա Պրադհանը հայտարարել է, որ հնդկական ընկերությունները նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն անմշակ նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր առարկումներին ու պատժամիջոցներին:

«Մեզ անհրաժեշտ է բավարարել մեր երկրի պահանջմունքները: Մեր մի շարք ընկերություններ արդեն համաձայնացրել են նոյեմբերի քվոտաները»,- ասել է Պրադհանը: «Մենք ակնկալում ենք, որ աշխարհի ղեկավարները նկատի կունենան մեր պահանջմունքները»,- հավելել է հնդկական գերատեսչության ղեկավարը: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում է համոզել իր դաշնակիցներին, որոնց թվում է Հնդկաստանը, մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից: Հնդկական կողմն իր հերթին պնդում է, որ առանց որեւէ փոխարինման այդ ռեսուրսի մատկարարումների դադարեցումը կբերի Հնդկաստանում նավթի գների կտրուկ աճի բարելի դիմաց մոտավորապես 6 դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս