
Ռեմսին կհեռանա՝ որպես ազատ գործակալ

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտին:
Ակումբը վերջնական որոշում է կայացրել, որ ֆուտբոլիստին չի առաջարկելու նոր պայմանագիր: 27-ամյա կիսապաշտպանն արդեն տեղեկացվել է այդ մասին:
Այս պահին ֆուտբոլիստի և ակումբի մեջ գործում է պայմանագիր, որը վավեր է մինչև 2019 թվականի ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը գոհ չէ «Արսենալի» առաջարկած նոր պայմանագրի պայմաններից: Ռեմսին հայտնել է իր դժգոհությունը, երբ իմացել է, որ Մեզութ Օզիլը շաբաթական վաստակելու է 350 հազար ֆունտ:
Ամռանը Ռեմսին կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ, բայց անվճար: Արդեն ձմռանը Ռեմսին իրավունք կունենա բանակցել այլ ակումբների հետ: Հիշեցնենք, որ Ռեմսին լոնդոնյան ակումբում է արդեն 10 տարի:
Սիրարփի Աղաբաբյան