
«Երազում եմ «Ոսկե գնդակի» մասին և չեմ վախենում խոսել այդ մասին». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հերթական անգամ ընդգծել է, որ տրամադրված է նվաճել գլխավոր անհատական ֆուտբոլային մրցանակը:
27-ամյա ֆրանսիացին այս տարի նորից կլինի «Ոսկե գնդակի» հավակնորդ՝ ԱԱ-ում և Եվրոպայի լիգայում հաղթանակներից հետո: Ըստ Գրիզմանի խոսքերի՝ «Ոսկե գնդակը» հաղթելն իր երազանքն է:
«Ես երազում եմ նվաճել «Ոսկե գնդակը» և չեմ վախենում խոսել այդ մասին: Երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգան: Ես շատ բաների մասին եմ երազում: Երազում եմ ունենալ երեք երեխա: Այդ երազանքները մոտիվացնում են, երբ դու ամեն առավոտ արթնանում ես, և քո առջև նպատակներ են դրված, որոնց պետք է հասնել»,- Գրիզմանին է մեջբերում ESPN-ը:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը