Բաժիններ՝

«Շատերը կասկածում էին մեր հնարավորությունների վրա՝ առանց Մեսսիի». Սուարես

«Շատերը կասկածում էին մեր հնարավորությունների վրա՝ առանց Մեսսիի: Բայց մենք, որպես թիմ, որպես խումբ, կարող ենք հպարտանալ նրանով, ինչ արել ենք:

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Լեոյի հետ: Էգոիզմը, որի մասին շատերը խոսում են, մեր միջև չկա: Մենք ունենք բարեկամական փոխադարձ հիացմունք և հպարտություն»,- նշել է Սուարեսը:

Հիշեցնենք,որ Էլ Կլասիկոյում կատալոնական ակումբը խաղում էր առանց Մեսսիի: Սուարեսն այս խաղում 3 գոլ խփեց, իսկ կատալոնացիները հաղթեցին 5:1 հաշվով:

«Իհարկե, ավելի լավ է, երբ Մեսսին կազմում է: Լեոն աշխարհի լավագույն խաղացողն է: Բայց մենք պետք է հպարտանանք մեր թիմի մակարդակով: Մենք ցույց ենք տվել, որ մենք մեծ թիմ ենք, ունենք շատ լավ մարզիչ ՝ անգամ առանց Մեսսիի»,- նշել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս