Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում:
«Դուք գիտեք, որ ամեն ինչ լինում է տարեվերջին: Լիքը խնդիրներ կան լուծելու, Վրաստանի տարածքով տեղափոխման հետ կապված հարցադրումները, գազի գնի հարցերը, մարժան կնայեն, հիմնավորվածությունները կհասկանան և կխոսենք»,- ասաց Հ.Թադևոսյանը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի շնորհիվ փոքր ու միջին ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից:
TS Sola նավթատար լցանավը Բերգենի ափերի մերձակայքում բախվել է Helge Ingstad ռազմանավի հետ:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը»։
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկուհի կասկադյոր Քիթի Օ’Նիլը, որին կոչել են «աշխարհի ամենարագընթաց կինը»:
Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել է:
«Դա բացարձակ սուտ է, Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ը չի ստացել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։
Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որևէ ապացույց հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ:
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է և՛ սահմանին գազի գնի ձևավորման, և՛ ներքին կառուցվածքի վերաբերյալ։
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է նոյեմբերի 7-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունների պետերի համակարգող կոմիտեի խորհրդակցությանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 8-ից Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղազախստան:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն արդարացի է համարում ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը:
Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում:
«Եթե պարզվի, որ դա վարորդի մեղքով է եղել, միգուցե որոշակի խնդիրներ կառաջանան այդ ծրագրերը վերանայելու հետ կապված, բայց վարորդը բավականին հմուտ է եղել, իր ծառայությունն արդեն մոտենում էր ավարտին»։
Նոյեմբերի 7-ին ժամը 14:25-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Որոտան-Խնձորեսկ ճանապարհի 4-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
Նոյեմբերի 8-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քեմերոն Մունթերը:
ՀՀ կառավարության որոշմամբ Մշակույթի նախարարությանը կհատկացվի 48 մլն 435 հազար դրամ՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ժամանած երաժիշտների աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:
Գորիսում երեկ մարզադաշտի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ անգիտակից վիճակում։ Վերջինիս նկատել է 31-ամյա մի տղամարդ՝ ժամը 11-ի մոտակայքում Գորիսի քաղաքի «մինի ֆուտբոլի» մարզադաշտի կողքով անցնելիս. աղջիկն ընկած է եղել գետին, իսկ կողքը՝ քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի հարավ – արեւմուտքում վերելակում կնոջ դաժան սպանության մեջ կասկածյալին, նա Ադրբեջանի ոստիկանության նախկին աշխատակից է:
«Գազի հետ օդ խառնելու այս պատմությունը տարիների խնդիր է, բայց գազի հետ օդ խառնելը պայթյունավտանգ է»,- այսօր ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՚
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին շրջվել է ձորը. 48-ամյա վարորդ Հրանտ Սաֆարյանը տեղում մահացել է:
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: