
«Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ». Արսեն Թորոսյան

Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Այժմ քննարկվում է միայն այդ ծառայության՝ ավելի բարվոք շենքային պայմաններ տեղափոխելու հարցը, ինչը կարծում եմ հատկապես պետք է ուրախացնի անձնակազմին և պացիենտներին։
Վերը նշվածից դուրս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։
Հ.Գ. Վանաձորի ԲԿ նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 14:00»,- գրել է նա:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/817408118445455?__xts__[0]=68.ARD0PU6EWtadgqqVyXcHasfjtd5gDnUNReat6O2G5-SpqU9ZtsZtWp9LKCjTY2iWA4l1ssQ4vYpCknQvrRcvsrSR5DXbZXpER7FRn3qPuwnBgGYodFpD9TpcbYncnFPPJaghFuu9GI4VdjB80jhpYZeMMwrUDAAAiV4n7YGOgXPggqgOFLQZNcmvQK3HIwqy1G1XJshBsctQ4KJuJlw_&__tn__=-R