Հայաստանը գազի գնի նվազեցման հարցով բանակցում է «Գազպրոմի» և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է և՛ սահմանին գազի գնի ձևավորման, և՛ ներքին կառուցվածքի վերաբերյալ։
«Բանակցությունները գնում են սակագնի նվազեցման ուղղությամբ, և որպեսզի բանակցության ընթացքին որևէ ազդեցություն չունենանք, մի փոքր էլ սպասեք, երբ դրանք ավարտվեն, կներկայացնենք։ Բանակցությունները երբ ավարտվեն կֆիքսվեն նաև ժամկետները։ Բանակցում ենք և՛ «Գազպրոմի», և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նա ասաց, որ այս պահին գազի 5 սակագին է գործում հանրապետությունում. «Կա սակագին, որը 100 դրամ է, սոցիալապես անապահով սպառողների համար այս պահին նույնիսկ 80 դրամ է կիրառում ընկերությունը։ Շուրջ 80-120 հազար բաժանորդի համար է դա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում