Բաժիններ՝

Հանքե՞րն են քաղցկեղի պատճառը. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության բաց նամակը առողջապահության նախարարին

Հ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին բաց նամակ է հղել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, խնդրելով հիմնավորել, այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է

ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանին 

 ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պարոն Նախարար Արդեն տևական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որևէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները, իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ նման ոչ կոմպետենտ հայտարարությունները ուղղակի հարվածի տակ են դնում երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղի նորմալ գործունեությունը:

Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է այնպիսի զարգացած երկրների տնտեսության լոկոմոտիվը, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան և այլն: Ակնհայտ է, որ այն շարունակելու է լինել նաև Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը, ուստի բոլորիս շահերից է բխում ունենալ զարգացած, բնապահպանական և սոցիալական բոլոր ստանդարտները պահպանող բնագավառ: Մինչդեռ ոլորտի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը, որոնցից մեկն էլ Հայաստանում քաղցկեղի պատճառների վերաբերյալ հետևողականորեն տարածվող անհիմն հայտարարություններն են, շեղում են ոլորտը զարգացնելու իրական խնդիրներից և չեն նպաստում դրանց լուծումներին:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ակնկալում ենք Առողջապահության նախարարությունից տրամադրել ստորև ներկայացված հարցերի պատասխանները:

1. Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որևէ ապացույց հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ:

2. Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության մանրամասները, մեթոդաբանությունը, եթե ոչ, խնդրում ենք հրապարակել նման ուսումնասիրության բացակայության մասին տեղեկատվություն:

Հարգանքով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս