Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Ե.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: