Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն նոյեմբերի 6-ին տարվա կին ճանաչվել Billboard երաժշտական հանդեսի վարկածով:
Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում նկատել են արու բադ-մանդարինկա, որը մեծ իրարանցում է առաջացրել:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բնակիչ Ռոբերտ Ստյուարտը մեկ օրվա ընթացքում շահել է 5 միլիոն դոլարի ջեքփոթը, իսկ դրանից հետո կարողացել է վիճակախաղի տոմսերով շահել եւս 500 դոլար եւ 100 դոլար:
Կաթնաշոռային շերտավոր խմոր. ամենաարագն ու համեղն աշխարհում:
Ընտրեք երեք նկարներից մեկը, որն ասոցիացնում եք ձեզ հետ: Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության դրական և բացասական կողմերը:
«Երեխաների խնդիրները սկսվում են տանը և կարող են հենց այնտեղ էլ լուծվել։ Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե ինչպիսին կմեծանան իրենց երեխաները։ Սակայն ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկությունից, նրանք գտնվում են սարսափելի զգացմունքային վիճակում»,- գրում է պրոֆեսիոնալ թերապևտ Վիկտորյա Փրուդեյը։
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անմար էներգիա ունեն: Նրանք գիտեն՝ երբ և որտեղ խիզախություն դրսևորել, պատրաստ են հաղթահարել բոլոր խոչընդոտները՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ փոքր փոփոխությունները ևս կարող են օգնել արդյունքի հասնել:
«ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար»:
Նոյեմբերի 7-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը նոյեմբերի 6-ին անվանական աստղի է արժանացել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում, որը նշանավորել է նրա 50-ամյակը շոու-բիզնեսում:
Երևանցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել ամուսնացած կնոջ հետ, ապա սկսել նրան շանտաժի ենթարկել։
«Ուրֆա. վերածնված արժեքներ», «Մուսա. Փարաջանով» և մի շարք այլ հետաքրքիր հավաքածուների հեղինակ, դիզայներ Արամ Նիկոլյանի համոզմամբ` ներկայիս նորաձևությունն անդեմ է, չունի կոնկրետություն, թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, ընթացքի մեջ են մարզերում առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Առաջարկում եմ ծանոթանալ նաև Լոռու մարզում իրականացվող ծրագրերին․ 1.Վանաձորում՝ Թիվ 20 դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»ՊՓԲԸ-ի ջեռուցում և վերանորոգում 2.Սպիտակում՝ . Թիվ 8 դպրոցի […]
Տանզանիայի Ռուահա ազգային բնայգում զբոսաշրջիկը տեսագրել է, թե ինչպես է ընձառյուծը որսում իմպալա-այծքաղին:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների համաձայն՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում ամենամեծ թվով DDoS-գրոհները տեղի են ունեցել սեպտեմբերին, երբ սկսվել է ուսումնական տարին, և աճել է դպրոցականների և ուսանողների ցանցային ակտիվությունը։
Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը, Տաջիկստանի տարածքում չի գործում, օգտվողները չեն կարող մուտք գործել սոցիալական ցանցեր և օգտվել YouTube-ից:
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստվում է գլխավորել «Միլանը»:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին, նկատեց, որ այդ հարաբերություններում ամեն ինչ պարզ է։
Վերջերս Samsung-ը դադարեցրեց թողարկել Galaxy J շարքը, որը գոյություն ուներ 2015 թվականից: Վերջին Galaxy J4 + և J6 + սարքերը ներկայացվեցին սեպտեմբերին: Սակայն այժմ հայտնի է դարձել, որ ընկերության ոչ թանկարժեք սարքերը կթողարկվեն այլ շարքով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենթուսը» կրկին փորձելու է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Կկարողանա՞ն Մոուրինիոյի սաները ռևանշի հասնել:
Տասը «Գրեմմիի» արժանացած լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համերգային ծրագրով նոյեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Երևան ջազ ֆեստ 2018-ը»:
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը:
Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:
Ֆրանսիացի գրող Նիկոլյա Մատյոն դարձել Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի՝ Գոնկուրյան մրցանակի դափնեկիր:
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր: