Մոսկվայում վերելակում կնոջ դաժան սպանության գործով Ադրբեջանի նախկին ոստիկանի են ձերբակալել
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի հարավ – արեւմուտքում վերելակում կնոջ դաժան սպանության մեջ կասկածյալին, նա Ադրբեջանի ոստիկանության նախկին աշխատակից է: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
«Զնամենսկիե սադկի փողոցի վերելակում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ ծնված 1991 թվականին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հայտնել է, որ ձերբակալվածը ոստիկանության նախկին աշխատակից է, իր հայրենիքում աշխատել է ներքին գործերի մարմիններում:
«Հայտնի է, որ ավելի վաղ նա արդեն կատարել է մի քանի կողոպուտ, հիմնականում Չերտանովոյի շրջանում»,- հավելել է աղբյուրը: Նոյեմբերի 6-ի երեկոյան Զնամենսկիե սադկի փողոցի շենքի բնակիչները վերելակում գտել են իրենց հարեւանուհու՝ ծնված1966 թվականին, մարմինը:
Զննության ժամանակ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են դանակի տասից ավելի վերքեր: Ռուսաստանի մայրաքաղաքի քննիչներն սպանության վերաբերյալ քրեական գործ են հարուցել: