«Պատասխանատուների կողմից եղել են բացթողումներ». պաշտպանության փոխնախարարը՝ ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարի դեպքով ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նախաքննություն։

«Քննչական մարմինն իրականացնում է քննություն, և որևէ մեկնաբանություն անելն այս փուլում ճիշտ չէ։ Իրոք, եղել են բացթողումներ՝ պատասխանատուների կողմից։ Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողնումներ։ Հիմա հատուկ հանձնախումն աշխատում է դրա ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլևս երբեք տեղի չունենա։ Այսինքն՝ եղել են նաև որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որ որշակի անսարքություններ էլ ի հայտ գա»,- ասաց նա։

Բալայանը նշեց, որ ժամկետային զինծառայողներին վերադաս կամ ստորադաս հրամանատարի ցանկությամբ չեն վարորդ նշանակում, այլ մինչև զորակոչվելը նրանք անցնում են որոշակի պատրաստություն.

«Եթե պարզվի, որ դա վարորդի մեղքով է եղել, միգուցե որոշակի խնդիրներ կառաջանան այդ ծրագրերը վերանայելու հետ կապված, բայց վարորդը բավականին հմուտ է եղել, իր ծառայությունն արդեն մոտենում էր ավարտին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս