
Պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն մուտքագրվել է պետական բյուջե. Դավիթ Սանասարյան

Պետական բյուջեին պատճառված վնասի գծով մոտ 1 միլիոն 200 հազար դոլարին համարժեք դրամ արդեն մուտք է գործել պետական բյուջե, և գործընթացը շարունակվում է։ ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, և գումարները վերադարձվում են։
Անդրադառնալով Հայաստանի Ազգային ագրարային համալսարանին, Սանասարյանն ասաց, որ արդեն իսկ 350 միլիոն դրամից 50 միլիոնը վերադարձվել է: «Ժամանակացույցը սահմանված է մինչ տարվա վերջ, ու եկող տարվա սկզբին կվերջացնենք։ Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ասեմ, որ գնալով իրենց վիճակը բարդանում է»,- հավելեց նա: Լուրջ խախտումներ կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց, նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»,-ընդգծեց Դավիթ Սանասարյանը: