Մի շարք քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում ներառված Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում էր ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը, ուստի, նրա թեկնածությունը չգրանցվեց:
Մի քանի կուսակցությունների և դաշինքի ցուցակում ներառված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Սենիկ Սարիբեկի Էվինյանը, Արարատ Սերգեյի Գեւորգյանը, Արսեն Արամայիսի Սիմոնյանը, Կարինե Կամոյի Սարիբեկյանը, Սենիկ Սաշայի Մարգարյանը, Արթուր Աբրահամի Մանուկյանը և Արսեն Ռուբիկի Հարությունյանը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Մհեր Արթուրի Գևորգյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկ էր ներկայացրել Էլյա Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Անդրանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը, իսկ «Մենք» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Նարեկ Լևոնի Գասպարյանը:
Ինքնաբացարկի դիմում ներկայացրած քաղաքացիները հանվել են ընտրական ցուցակից:
ԿԸՀ որոշմամբ գրանցվեցին «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունների, ինչպես նաև «Իմ քայլը» եւ «Մենք» կուսակցությունների դաշինքների ցուցակները: