
«Եթե չհաղթեմ «Ոսկե գնդակը», ոչինչ չի փոխվի». Մոդրիչ

«Ռեալ Մադրիդ» կիսապաշտպանը և Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդիչը խոսել է «Ոսկե գնդակի» հաղթելու հնարավորության մասին:
Նշենք, որ ըստ խոսակցությունների՝ լավագույն եռյակում Լուկա Մոդրիչը, Ռաֆայել Վարանն ու Կիլիան Մբապեն են:
«Ես արդեն ասել եմ, որ ինձ համար պատիվ է այս մրցանակին լրջորեն հավակնելը: Եթե հաղթեմ, ինձնից ավելի երջանիկ մարդ չի լինի: Բայց եթե ոչ` ոչինչ չի փոխվի: Ես հրաշալի տարի անցկացրեցի, ահա և վերջ»,- նշել է Մոդրիչը:
Հիշեցնենք, որ այս տարի Մոդրիչը ստացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակը, ինչպես նաև ճանաչվել է Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Մոդրիչի Խորվաթիան երկրորդն էր Աշխարհի առաջնությունում:
Սիրարփի Աղաբաբյան