Բնական միջոց, որը կօգնի հիպերտոնիայի, փորկապության դեպքում
Նուշը հայտնի է իր օգտակար հատկություններով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս ըմպելիքը, որը պատրաստվում է նշի և մի քանի բաղադրիչի համադրությամբ, կօգնի լավացնել աղիների աշխատանքը, պաշտպանել հիպերտոնիայից, մաքրել անոթները: Այն օրգանիզմը կապահովի նաև վիտամիններով ու հանքանյութերով՝ սպիտակուցներ, կալցիում, վիտամին E, երկաթ: Ըմպելիքը նաև մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և փորկապությունից:
Բաղադրիչներ
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 1 լիտր ջուր
- 5 ճաշի գդալ նուշ
- 2 ճաշի գդալ քունջութ
- 2 ճաշի գդալ արևածաղկի սերմեր:
Պատրաստման եղանակը: Նուշը, քունջութն ու արևածաղկի սերմերը թրջեք 1 բաժակ ջրով, թողեք 6-9 ժամ: Լվացեք, 100 մլ ջրի հետ խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Ավելացրեք 1 լիտր ջուր, կրկին խառնեք:
Ցանկության դեպքում կարող եք մեղր, վանիլին, դարչին կամ կակաո ավելացնել:
Սառնարանում կարող եք պահել 3-4 օր:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը