
«Նոյեմբերին կամ պայմանագիր կկնքեմ ակումբի հետ, կամ կդադարեմ ֆուտբոլի մասին երազել». Ուսեյն Բոլտ

Ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը կարող է ավարտել նոր-նոր սկսած ֆուտբոլային կարիերան:
«Ես շատ առաջարներ ունեմ տարբեր ակումբներից: Ընտրում եմ ամենահամապատասխանը: Կորոշեմ մինչև նոյեմբերի վերջ. կամ պայմանագիր կստորագրեմ, կամ կդադարեմ ֆուտբոլի մասին երազել»,- Բոլտին է մեջբերում NBC Sports-ը:
Հոկտեմբերին Բոլտը հանդես էր գալիս «Սենթրալ Քոսթ Մերիներզում». Ավստրալիայի ակումբում ճամայկացին անցկացրել է մի քանի ընկերական խաղեր, բայց լքել է ակումբը: Կողմերը համաձայնության չեն եկել պայմանագրի շուրջ. Բոլտը պահանջում էր շուրջ 3 մլն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ Բոլտը մարզվել է նորվեգական «Ստրյոմսգոտսետի» և դորտմունդյան «Բորուսիայի» կազմերում: 32-ամյա մարզիկին պայմանագիր է առաջարկում մալթական «Վալետան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը