ԵՊՀ ՈՒԽ-ն նոր խմբագրված կանոնադրությունը ներկայացրել է ԿԳ նախարարության հաստատմանը
Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվել է ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը, որը ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ ուսխորհրդից, առկա փոփոխություններում հաշվի են առնվել ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 2-ի գրությամբ ուղարկած դիտարկումները եւ այս ընթացքում ուսանողների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկները:
Ուսանողները լիահույս են,որ ողջամիտ ժամկետներում կանոնադրությունը կհաստատվի ԿԳ-ի կողմից: