
Նեյմարի համար պայքարում առաջատարը «Ռեալն» է, «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Իսպանիա: Ֆուտբոլիստի նկատմամբ նախկինի նման հավակնություններ ունեն «Բարսելոնան» և «Ռեալը»:
Մադրիդցիների առավելությունն այն է, որ նրանք ունեն ազատ գումար, այն դեպքում, երբ կատալոնացիները վերջին տարիներին շատ գումար են ծախսել նորեկների վրա և ևս մեկ թոփ-տրանսֆեր նրանք դժվարությամբ կիրականացնեն:
Բրազիլացու և ՊՍԺ-ի միջև համաձայնություն կա, որ նրան բաց կթողնեն, եթե ինչ-որ ակումբ կրկնի ՊՍԺ-ի վճարած գումարը, գրում է Marca-ն:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից», 222 մլն եվրոյի դիմաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը