«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել։ Առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել՝ ցուցմունք տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Հակոբ Կարապետյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի պատրատվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով համաներման մասին օրինագծին, հայտնեց, որ համաներումը լուրջ մարդասիրության և հանդուրժողականության տարրեր է պարունակում, ուստի անձամբ կողմ է քվեարկելու համաներման մասին օրինագծի ընդունմանը։
«Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորություննը պատկանում է դատախազությանը։ Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ փոխի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։
Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նրա, դատապարտյալները հասարակության մեջ դուրս են գալիս չարացած ու գազազած և հետագայում պարզապես հնարավոր չի լինում նրանց ինտեգրել հանրությանը, քանի որ գործիքները՝ վաղաժամկետ ազատ արձակման և ներման չեն կիրառվում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին
Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց եւ խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին եւ նրա թիկնազորին:
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում:
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք ստանան:
«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ազգային ժողովը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը: