Բաժիններ՝

Դաշնակահար Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի փառատոնի փակման համերգի ընթացքում

Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։

Հոկտեմբերի 31-ի համերգի համար վաճառված տոմսերը ուժի մեջ են նոյեմբերի 13-ի համերգի համար։

Երևանյան համերգի ընթացքում Բորիս Բերեզովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև ջութակահար Դենիել Ռոհնը՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930