Բաժիններ՝

Փրկարարները ջրից դուրս են բերել կործանված ինդոնեզական Boeing-ի սև արկղը

Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Որոնման ու փրկման ազգային գործակալության մասնագետները սարքը տեղադրել են հատուկ բեռնարկղի մեջ, որը բարձրացվել է ջրի մակերեւույթ: Առաջիկա ժամերին սեւ արկղը պետք է հասցվի ափ: Ավելի վաղ փրկարարները պատմել էին, որ ինքնագրիչը գտնվում է մոտավորապես 30 մետր խորության վրա: Boeing կորպորացիայի ներկայացուցիչները ժամանել են Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ապահովման կոմիտե, որտեղ անցկացվելու է կործանված ինքնաթիռի հայտնաբերված ինքնագրիչի վերծանումը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Սոերջանտո Տաջահոնոն:

«Ներկայում դժվար է ասել՝ որքան ժամանակ կպահանջի ինքնագրիչի տվյալների վերծանումը, դա կախված կլինի նրա վիճակից, որը հնարավոր կլինի գնահատել միայն հատուկ լաբորատորիայում»,- նրա խոսքը մեջբերել է Detik պորտալը: Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն): Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել է 189 մարդ: Հետաքննությունը պատահածի որեւէ վարկած առայժմ չի առաջադրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս