«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն անպայման կվերադառնա մադրիդյան թիմ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն դադարեցվելու է …
Կուտակային կենսաթոշակային համակարգը, մի շարք երաշխիքային մեխանիզմների միջոցով, պաշտպանում է մասնակիցների կենսաթոշակային խնայողությունները: Ուղղակի երաշխիքը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն է, որով երաշխավորված է մասնակիցների կատարած հատկացումների վերադարձելիությունը` ճշգրտված տարեկան գնաճով:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն աջակցել է թիմի գլխավոր մարզչին:
Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը, օրակարգի առաջին հարցով 51 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Շուտով ավարտին կմոտենա նաև 2018թ. տնտեսական տարին, և քանի դեռ աշուն է, ինչպես ասում են՝ ժամանակն է «հաշվել ճտերը». շուտով կգա ձմեռը, և ցուրտ եղանակը մեր փոխարեն կսկսի սպիտակ ձյան վրա գրել բոլոր բացթողումները, մենք էլ ստիպված ամբողջ ձմեռ կմնանք ամենօրյա «աքլորի ծուղրուղուի» հույսին։
Թիմում պետք է լինի միայն մեկ առաջատար:
Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին մեղադրեց տնօրենի հավաստագրի ձեռքբերման նպատակով հոկտեմբերի 17-ի քննությանը մասնակցած 15 և ավելի մասնակիցների՝ քննությունը տապալելու մեջ։
«Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ»:
Իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է արտաքին գործոնների բացասական ազդեցությունից:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի գրառմանը, որտեղ նա խոսել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցի մասին վերլուծությանը:
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն անդրադառնում է հայտարարված համաներման ակտին ու դրանում նրա գնահատմամբ՝ առկա լուրջ սխալին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը ներգրավված այն անձանց, որոնց նկատմամբ չկա դատավճիռ, սակայն կա վնասի փոխհատուցման հարց:
Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտը։
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության օրերին Երևանի որոշ շենքերի պատշգամբներին հայտնվել էին եռանկյունաձև վարդագույն կտորներ, որոնք շատերի մոտ հարց էին առաջացրել, թե իրականում ի՞նչ են խորհրդանշում այդ կտորները։
Ինչպես միշտ, ազնիվ է:
Դեռևս օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության 100-օրյա գործունեությունն ամփոփելու ժամանակ հայտարարել էր, որ, եթե լինեն դատավորներ, որոնք կշարունակեն հրահանգներ ստանալ նախկին իշխանություններից, ապա կստեղծի անցումային արդարադատություն։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն «անքաղաքավարություն» է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցի ընթացքում վերջինիս կողմից արված հայտարարությունը։
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող նախագծի մերժմանը և Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նոյեմբերին Երևանում կայանալիք ԼԳԲՏ համաժողովի վերաբերյալ, նկատեց, որ վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում խոսեց՝ ոչ որպես քրիստոնյա, քանի որ, ըստ նրա՝ քրիստոնյայի համար միանշանակ է, որ միասեռականությունն այլասերում է, և նրանց կողմից իրականացվող ցանկացած քարոզ պետք է մերժվի։
«Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է քաղաքական կամք»:
«Այժմ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում մինչև 2000 հոգի: Թիվը նվազել է պայմանական վաղակետ համակարգի կիրառման, գրավով ազատ արձակվելու, պրոբացիոն ծառայության արդյունքում»:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:5):
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Խուլեն Լոպետեգին խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:5):
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել:
Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
Ինդոնեզական Boeing-737-ի կործանման շրջանում փրկարար գործողությունը կշարունակվի ողջ գիշերը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Ալեկսեյ Ս.-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու Բունդեսթագում եւ չի հավակնելու կանցլերի նոր ժամկետի: