Բաժիններ՝

«Ես տանջվում եմ, երբ դիտում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը և տեսնում եմ, թե ինչ հիասքանչ է խաղում «Մանչեսթեր Սիթին»». Կանտոնա

Ինչպես միշտ, ազնիվ է: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սուր, բայց արդարացի անցել է Ժոզեի ժամանակաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» վրայով:

«Դա այն տղամարդը չէ, որը պետք է նրան»,- Կանտոնան գտել է շատ ճկուն սիրային փոխաբերություն՝ նկարագրելով «Մանչեսթեր Յունայթեդի» և Մոուրինիոյի փոխհարաբերությունները:

«Նույնիսկ պարտվելիս կարելի է ռիսկի դիմել: Բայց Ժոզեն պարտվում է «Յուվենթուսին», և իտալացիները տիրում են գնդակին խաղի 77 տոկոսը: Դուք կարո՞ղ էիք նման բան պատկերացնել, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
Ես տանջվում եմ, երբ դիտում եմ դա: Եվ ավելի շատ եմ տանջվում, երբ տեսնում եմ, թե ինչ հիասքանչ է խաղում «Մանչեսթեր Սիթին»: «Մանչեսթեր Յունայթեդում» երբեք շանս չեն տալիս ֆուտբոլիստներին, ովքեր գիտեն ակումբը, նրա փիլիսոփայությունը: Չեմ ուզում, որպեսզի մարդիկ մտածեն, որ ես դա ասում եմ, քանի որ ուզում եմ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը: Դա ուղղակի ճշմարտությունն է:

Ինչ կասեմ Ռայան Գիգզի մասի՞ն: Նրանք պետք է շանս տան յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ով կուզենա մարզել ակումբը»,- Կանտոնային է մեջբերում BBC.com-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս