Բաժիններ՝

«Վաղ թե ուշ Մոուրինիոն կվերադառնա «Ռեալ»». Ռամոն Կալդերոն

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն անպայման կվերադառնա մադրիդյան թիմ:

«Եթե Ֆլորենտինո Պերեսը մնա «Ռեալի» նախագահը ևս մի քանի տարի, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ապա Մոուրինիոն կվերադառնա Մադրիդ: Անկասկած, նա միակ մարզիչն է, ում հարգում էր ակումբի նախագահը:

Բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց նա կվերադառնա «Ռեալ», եթե, իհարկե, հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Վաղ թե ուշ Մոուրինիոն անպայման կվերադառնա մադրիդյան ակումբ»,- Կալդերոնին է մեջբերում ESPN-ը:

Մոուրինիոն արդեն գլխավորել է «Ռեալը»: Նրա ղեկավարությամբ (2010-13թթ.) «սերուցքայինները» հաղթել են Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև նվաճել են երկրի գավաթը և Սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս