
«Ռոնալդուն գնաց այն բանից հետո, երբ Պերեսը Նեյմարին առաջարկեց 2 անգամ ավելի մեծ աշխատավարձ»

Թիմում պետք է լինի միայն մեկ առաջատար:
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, թե ինչպես է Նեյմարի հնարավոր տրանսֆերն ազդել Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխվելու վրա:
«Պերեսը համակված էր Նեյմարին ստորագրելու մտքով: Նա պատրաստվում էր առաջարկել ՊՍԺ-ին 350 մլն եվրո և տալ բրազիլացուն աշխատավարձ երկու անգամ ավելի շատ, քան Ռոնալդուին: Դրանից հետո Կրիշտիանուն մտածեց նոր մարտահրավերի մասին: Նրա համար ամեն ինչ պարզ դարձավ. «Ակումբն ուզում է ազատվել իձանից»: «Ռեալը», իհարկե, հետ չի կանգնի: Նեյմարը նախագահի մեծ երազանքն է: Ես կարծում եմ, որ նա մեկ փորձ էլ կանի»,- Կալդերոնին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը