Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ԸՕ քննարկման ժամանակ ասաց, որ կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից:
Աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հոկտեմբերի 29-30-ը Երևանում կմասնակցեն «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումին:
ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2018թ 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը սույն թվականի հոկտեմբերի 27-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի, տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների և թույլտվության համակարգի ծառայողների հետ։
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:
«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն է, իրենց խոսքը կատարելու համար: Այս մասին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց 54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշաքջին փորձում էր գտնել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա Սվետլաննա Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Ոստիկանները դեպքից վայրկյաններ անց բռնեցին բնակարանագողերին։
Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Ֆեդերալ դատախազները խնրանք են հղել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ Փիթսբուրգի սինագոգի վրա հարձակման մեջ մեղադրվողի նկատմամբ մահապատժին հավանություն տալու համար:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:
Խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն հաղթանակ է տարել Բրազիլիայի նախագահական ընտրությունների՝ հոկտեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ *** Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային […]
Իտալիայի հինգ մարզերում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված վատ եղանակի պատճառով:
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանն ավարտեցին ելույթները Մեն կղզու մրցաշարում: