ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական գործուղման մեկնելու պատճառով, հոկտեմների 30-ին պլանավորած մամլո ասուլիսը հետաձգվում է: Հաջորդ շաբաթ լրացուցիչ կնշեմ ասուլիսի ամսաթիվը: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյունապատվել է և գրեթե ամբողջովին ճերմակել։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ` Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Renault Kangoo» մակնիշի ավտոմեքենայի ( վարորդը՝ Ա. Ա.) շարժիչի հատվածը՝ մասամբ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ինչպես նաև պլենար նիստերը մոտ ապագայում կանցկացվեն Հայաստանում:
Իրադրությունը Վենետիկում, որտեղ եղանակային պայմանների պատճառով ջրի մակարդակը սովորականից ավելի շատ էր բարձրացել, աստիճանաբար վերադառնում է նորմային:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Կյանքի 84-րդ տարում Դուշանբեում մահացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Մարատ Արիպովը:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու:
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատում է հայ-բելառուսական հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը:
Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»։
Թուրք հաքերները Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-րդ տարելիցի կապակցությամբ կիբեռ հարձակում են գործել Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված 700 կայքի վրա:
«Այդ փոքրամասնության ագրեսիվությունը պետք է զսպել։ ԱԱԾ մարմինները պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ այս «բիզնեսը» հովանավորողներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բիզնեսը հովանավորողներ կան, պետք է պատժվեն։ Սա շատ կարևոր է, և պետությունը պետք է հայտարարի՝ ազգային պետությո՞ւն է, թե՞ ոչ։ Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են»։
«Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Գյումրի քաղաքում իրականացնում է «Մոնիտորինգ Գյումրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածության» ծրագիրը՝ Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ։
Նախկին ԲՀԿ-ական, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանն անդամագրված Արագած Ախոյանի կարծիքով՝ իշխանությունը շահագրգռված չէր նոր օրենսգրքով գնալ ընտրությունների, այլապես Նիկոլ Փաշինյանի համար ԸՕ նախագծի քվեարկությանը պակասող մեկ ձայնն ապահովելը խնդիր չէր լինի․ «Ժողովրդին կհաներ պառլամենտի շուրջ»։
«Փաստ» թերթը գրում է. «Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը դարձյալ չընդունվեց, այս անգամ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Նույնիսկ էական էլ չէ արդեն՝ դա եղավ ՀՅԴ-ի երկու բացակա պատգամավորների՞ պատճառով, թե՞ ՀՀԿ-ից «զորացրվածներից» մեկի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում էին Հայաստանին սպառազինության առաջարկին, նաև ինքնիշխանության կարևորությանը, «պատմական կաղապարներից» ազատվելուն:
«Այսօր ավելի, քան երբեք, Հայաստանում ակտիվանում են այն ուժերը, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել։ Վերջերս համացանցում հայտնվել են ազգությամբ հայ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրներ և այլ այլասերված լուսանկարներ, տեսահոլովակներ։ Այդ ամենն իրականացվում է սորոսյան կեղտոտ հիմնադրամի, Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության միջոցով»,:
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ակնալճի տարածքում գտնվող կուղբաբուծական տնտեսությունը, որ Մանվել Գրիգորյանը որոշել է «նվիրաբերել» Հայաստանի Հանրապետությանը, ակնալիճցիների ասելով՝ գեներալը ձեռք է բերել կոպեկներով՝ 1995 թվականին:
Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք թե ինչ է կատարվել Բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.
Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին:
Էկվադորի Պիչինչայի նահանգի դատարանը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հայցն Էկվադոր պետության դեմ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ, ՌԴ քաղաքացի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմի Մաքքորթի թեկնածությունը դիտարկում է ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: