Բաժիններ՝

«Մենք Լոպոտեգիի հետ ենք մինչև մահ». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն աջակցել է թիմի գլխավոր մարզչին:

«Սա ամբողջ թիմի համար հարված է: Այսօր ամենակարևոր խաղն էր, բայց մենք արդյունք չգրանցեցինք:

Մենք Լոպետեգիի հետ ենք մինչև մահ: Որոշումները կայացվում են վերևում: Մեզ ոչինչ չեն ասել: Մենք պետք է ամեն ինչ վերլուծենք և սառը գլխով մնանք: Մենք պետք է հարգենք այն որոշումը, որ կայացվել է վերևում:

Մենք խաղում ենք միասին և մտածում ենք միայն միավորների մասին: Անհրաժեշտ է փոխել էջը: Այժմ ինչ-որ մեկին մատով ցույց տալու ժամանակը չէ:Մենք տապալեցինք 45 րոպե: Մենք պետք է շատ վերլուծենք:

Կարդացեք նաև

Նոր մարզի՞չ: Ես միշտ լավ հարաբերություններ ունեմ բոլոր մարզիչների հետ»,- նշել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս