Հունան Պողոսյանը «սիրով» է ընդունել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը

Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը «սիրով» է ընդունել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Հ.Պողոսյանը հիշեցրեց, որ որպես փոխոստիկանապետ 8 տարի պաշտոնավարել է և իրեն կարճ դադար էր պետք:

«Կարճ դադարը եղավ, ես հիմա մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը», – ասաց նա։

Նախկին ոստիկանը վստահեցրեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակից է ու ամեն ինչ անելու է, որ այդ նոր Հայաստանում լավ լինի:

Նա հավաստիացրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ ինքը, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին է ծառայել։ Հ.Պողոսյանը նշեց, որ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031