
Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրք հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանը մեղադրվում է սեռական ոտնձգության, անօրինական զենք կրելու, անձին վիրավորելու, անձի անվտանգությունը խախտելու հատկանիշներով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Արդա Թուրանին սպառնում է 12,5 տարվա ազատազրկում: Տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստին դատի է տվել NTV հեռուստաալիքը՝ թուրք հայտնի երգիչ Բերքայ Շահինի քիթը կոտրելու և նրա կնոջ նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: